Կառլո Անչելոտտին ցանկանում է Մադրիդի «Ռեալ» հրավիրել իր հայրենակցին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ցանկանում է թիմում տեսնել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիին:

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, իտալացի մասնագետը թիմ կհրավիրի նրան, եթե նա մնա «Սանտյագո Բեռնաբեուում»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտտին իր ապագայի վերաբերյալ արդեն երաշխիքներ է ստացել ղեկավարությունից։

Սպասվում է, որ Անչելոտտին հաջորդ մրցաշրջանում կշարունակի գլխավորել Մադրիդի «Ռեալը»:

Անչելոտտին նախկինում մարզել է Վերատիին ՊՍԺ-ում: