«Բավարիայի» ղեկավարությունը որոշում է կայացրել Թոմաս Տուխելի ապագայի հետ կապված

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը կմնա «Բավարիայի» գլխավոր մարզիչը՝ անգամ եթե այս մրցաշրջանում չնվաճի Գերմանիայի առաջնության տիտղոսը, հայտնում է Kicker-ը։

49-ամյա մասնագետը մյունխենյան թիմը գլխավորել է մարտի վերջին։ Նրա գլխավորությամբ «Բավարիան» դուրս մնաց Գերմանիայի գավաթից և Չեմպիոնների Լիգայից:

Բունդեսլիգայում «Բավարիայի» հաղթանակը նույնպես հարցականի տակ է, քանի որ թիմը երկու միավորով է հետ մնում առաջատար Դորտմունդի «Բորուսիայից» մեկ տուր առաջ: