Սադիո Մանեն ցանկանում է վերադառնալ «Լիվերպուլ»

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն ցանկանում է վերադառնալ Անգլիա, հայտնում է Football insider-ը:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը իր ծառայությունները առաջարկել է «Լիվերպուլի» ղեկավարությանը, սակայն մերժում է ստացել:

Մանեն «Լիվերպուլում» հանդես է եկել 2016-ից մինչև 2022թ.-ը, որից հետո տեղափոխվել է «Բավարիա»:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո: