Նաչո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել իտալական գերակումբ

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել Իտալիա։ Այս մասին հայտնում են Fichajes-ի լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։ Կողմերը արդեն բանակցել են, սակայն։ Նաչոն դեռ վերջնական պատասխան չի տվել իտալական գրանդին.

33-ամյա պաշտպանը «արքայական» ակումբում հանդես է գալիս 2012 թվականի սեպտեմբերից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամսվա վերջին։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Նաչոն անցկացրել է 24 հանդիպում, դարձել 1 է գոլի,  1 գոլային փոխանցման հեղինակ և ստացել վեց դեղին քարտ։