«Չելսիի» նախկին մարզիչ Գրեմ Փոթերը կարող է գլխավորել «Լեսթեր Սիթին»: Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լեսթեր Սիթիի» ղեկավարությունը 48-ամյա մասնագետին դիտարկում է հաջորդ մրցաշրջանում թիմը գլխավորելու գլխավոր ֆավորիտը:
Նշվում է, որ բանակցությունները մասնագետի հետ կարող են սկսվել առաջիկա օրերին: