«Յուվենտուսը» լուրջ խնդրի առաջ է կանգնած

«Յուվենտուսը» կարող է կորցնել 12 միավոր Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում, հայտնում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ պատիժը կարող է նշանակվել վաղը՝ մայիսի 22-ին։

Հաղորդվում է, որ ակումբի ֆինանսական խախտումների հետ կապված հետաքննությունը տևում է ավելի քան 400 օր։ Դատախազությունը կարող է պահանջել 9-ից 12 միավոր տուգանք։ Ակումբը նույնպես կարող է տուգանվել։

Պատժամիջոցների մասին որոշումը կկայացվի վաղվա դատական ​​նիստում։

Նշենք, որ «Յուվենտուսը» 35 խաղից 69 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը Ա Սերիայում: