Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է ապագայի իր ծրագրերի մասին.
Լա Լիգայի 35-րդ տուրի խաղում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային» (3:0) և երաշխավորեց հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի ուղեգիրը։
Հանդիպումից հետո լրագրողները Սիմեոնեին խնդրեցին խոսել իր ապագայի մասին. «Պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի, և իմ ապագան մեծապես կախված էր նրանից, թե արդյոք մենք կհայտնվեինք Չեմպիոնների Լիգայում, թե ոչ:
Շուտով կքննարկենք ամեն ինչ։ Հիմա ես երջանիկ եմ։ Այս մրցաշրջանի առաջին ամիսները դժվար էին, բայց հիմա ամեն ինչ լավ է»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում իսպանական լրատվամիջոցը։