Չավի Էրնանդեսը պահանջ է ներկայացրել Ժոան Լապորտային

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հաջորդ շաբաթ կհանդիպի կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ՝ քննարկելու իր աշխատավարձի բարձրացումը, հայտնում է լրագրող Լուիս Ռոխոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Չավին կարծում է, որ արժանի է դրան, քանի որ նախկինում «Բարսելոնայի» հետ ժամանակից շուտ հաղթել է Իսպանիայի առաջնությունում։

Այս պահին մասնագետը ստանում է 4 մլն եվրո։ Ղեկավարությունը դեմ չէ բարձրացնել Չավիի աշխատավարձը։

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 41-ամյա նախկին կիսապաշտպանի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։