Մաուրիսիո Պոչետինոն ընտրել է «Չելսիի» տրանսֆերային նոր թիրախին

«Չելսիի» ապագա մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ով համաձայնեցրել է պայմանագրի պայմանները լոնդոնյան ակումբի հետ, բայց դեռ պայմանագիր չի կնքել, արդեն մասնակցում է թիմի կառավարմանը:

Ըստ ԶԼՄ-ների՝ արգենտինացին ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանային:

Նոր դարպասապահի հետ պայմանագիր կնքելը ակումբի գլխավոր նպատակն է ամառային տրանսֆերային պատուհանի համար, քանի որ Կեպա Արիսաբալագան և Էդուարդ Մենդին վատ մրցաշրջան են անցկացրել:

«Չելսին» կարող է գործարքում ընդգրկել կիսապաշտպան Մատեո Կովաչիչին, հայտնում է Inter Live-ը:

Կովաչիչի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2024 թվականին, և ակումբին ձեռնտու կլինի վաճառել նրան հիմա, քանզի նա տրամադրված չէ պայմանագրի երկարաձգմանը։