«Մանչեսթեր Յունայթեդը» հիմնական երկու տրանսֆերային թիրախ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ երկու հարձակվող կարող է ձեռք բերել։

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և «Ատալանտայի» ֆուտբոլիստ Ռասմուս Հոյլունդը թիրախավորվել են մանկունյական ակումբի կողմից, հայտնում է The Times-ը: Աղբյուրը պնդում է, որ այս երկու ֆուտբոլիստներն էլ պատրաստ են տեղափոխվել «Օլդ Թրաֆորդ»:

Անգլիական Պրեմիեր Լիգայի այս խաղարկությունում Քեյնը 27 գոլ է խփել։ Հոյլունդն իտալական Ա Սերիայում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։