«Բարսելոնան» խոշոր հովանավորչական պայմանագիր է կնքել

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը համաձայնել է համագործակցել Philips ընկերության հետ, այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Պայմանագրի պայմանների համաձայն՝ ակումբը կարող է ընդհանուր առմամբ վաստակել 56 մլն եվրո։ Այս գործարքը կարող է օգնել ակումբին գրանցել կիսապաշտպան Գավիին:

«Բարսելոնան» այս մրցաշրջանում ժամանակից շուտ դարձավ Լա լիգայի չեմպիոն։