Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը «Թոթենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու հիմնական հավակնորդներն են, հայտնում է Telegraph-ը։
Իսպանացի մասնագետը գործազուրկ է Իսպանիայի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո։
Սլոտը «Ֆեյենորդի» հետ այս մրցաշրջանում դարձավ Էրեդիվիզիեի չեմպիոն:
Հաղորդվում է, որ հոլանդական ակումբը պատրաստվում է մասնագետին նոր պայմանագիր առաջարկել։
«Թոթենհեմը» 36 խաղից 57 միավորով 7-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում: