Մաուրիսիո Պոչետինոն կժամանի Լոնդոն

«Չելսիի» և արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն մոտ ժամանակներս պայմանագիր կկնքեն, հայտնում է The Times-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ օրերս մարզիչը կուղևորվի Լոնդոն և բանակցություններ կվարի «կապույտների» ղեկավարության հետ։

Սպասվում է, որ կողմերը եռամյա պայմանագիր կկնքեն։ Պոչետինոն աշխատանքը կսկսի հուլիսի 1-ից։

Պոչետինոն նախկինում մարզել է անգլիական «Սաութհեմփթոնը» և «Թոթենհեմը»:

ՊՍԺ-ից հեռացվելուց հետո արգենտինացին մեկ տարի է, ինչ առանց աշխատանքի է։