Ռումյան Հովսեփյան. «Ներկա պահին չեմ մտածում այդ ուղղությամբ»

«Պրոֆֆուտբոլը» զրուցել է «Վանի» կիսապաշտպան, 31-ամյա Ռումյան Հովսեփյանի հետ.

– Ռումյան, Դուք մրցաշրջանի երկրորդ հատվածը «Վանում» անցկացրիք։ Ինչպիսի՞ն կգնահատեք մրցաշրջանը Ձեզ համար։
– Կարելի է ասել՝ չստացվեց այս մրցաշրջանը ինձ համար, քանի որ ոչ մի մրցանակային տեղ չզբաղեցրեց ակումբը։

– Գալիք մրցաշրջանում կմնաք «Վանո՞ւմ», թե՞ այլ թիմում կտեսնենք Ձեզ։
– Հիմա ոչ մի բան չեմ կարող ասել։ Կենտրոնացած եմ վերջին խաղերի վրա։

– Ի՞նչ կասեք չեմպիոնական մրցավազքի մասին։ Ո՞վ կհաղթի Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայում։
– Շատ հետաքրքիր պայքար է ծավալվել, ինչը հաճելի է շատ, իսկ թե ով կհաղթի, դժվարանում եմ ասել, որովհետև առաջին երեք թիմերն էլ ունեն հնարավորություններ:

– Հուսով ենք, որ դեռ շատ կմնաք պրոֆեսիոնալ ֆուտբոլում, սակայն մտածո՞ւմ եք մարզչական կարիերա սկսելու մասին։
– Ներկա պահին չեմ մտածում այդ ուղղությամբ, հիմա միայն ուզում եմ խաղալ։