Նեյմարը ցանկանում է վերադառնալ Լա Լիգա

«Պարի Սեն Ժերմենի» վինգեր Նեյմարը կցանկանար կրկին խաղալ «Բարսելոնայում»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացին որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ՊՍԺ-ից։

Փարիզցիների ղեկավարությունը, ըստ բազմաթիվ լուրերի, հետաքրքրված է 31-ամյա վինգերի վաճառքով, ով այժմ շարունակում է ապաքինվել վնասվածքից։

Լրագրող Տոնի Խուանմարտիի խոսքերով՝ Նեյմարն կցանկանար վերադառնալ «Բարսելոնա»։

Այնուամենայնիվ, իսպանական ակումբի նախագահ Ժոան Լապորտան չի մտածում նման տրանսֆերի մասին: