Կառլո Անչելոտտի. «Ես հավերժ կմնամ «սերուցքայինների» երկրպագու»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին.

«Ես չգիտեմ, թե արդյոք «Ռեալը» կլինի իմ կարիերայի վերջին ակումբը. «Ռեալն» աշխարհի լավագույն թիմն է.

Ես այստեղ կաշխատեմ այնքան ժամանակ, քանի դեռ ակումբը ցանկանում է ինձ տեսնել այստեղ։ Ես հավերժ կմնամ «սերուցքայինների» երկրպագու,- սոցցանցի իր էջում Անչելոտտիի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 63-ամյա մասնագետը Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականի ամռանից։