«Լիվերպուլը» որոշում է կայացրել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ապագայի հետ կապված

«Լիվերպուլը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի պաշտպան Տրենտ ԱլեքսանդրԱռնոլդի հետ, հայտնում է լրագրող Ժակ Թալբոտը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը նախատեսում է ամռանը բանակցել 24-ամյա անգլիացու հետ։ Ակումբի ղեկավարությունը գոհ է պաշտպանի խաղից ընթացիկ մրցաշրջանի ավարտին և ակնկալում է պահել ֆուտբոլիստին

Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ավարտվում է 2025 թվականի հունիսին: