«Արսենալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Գաբրիել Մարտինելլին վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, հայտնում է Athletic-ը:
21-ամյա ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է կոճի կապանների վնասվածք «Բրայթոնի» դեմ խաղից հետո (0:3)։
Նա բաց կթողնի «Արսենալի» Պրեմիեր Լիգայի մնացած երկու հանդիպումները՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» և «Վուլվերհեմփթոնի» դեմ:
Այս մրցաշրջանում Մարտինելլին լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։