Ֆաբիո Կապելոն խորհուրդ է տվել իր հայրենակից Կառլո Անչելոտտիին

Իտալացի հայտնի մասնագետ Ֆաբիո Կապելոն խորհուրդ է տվել իր հայրենակից Կառլո Անչելոտտիին, ով այժմ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչն է։

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «սերուցքայինները» (1:5) հաշվով պարտվեցին «Մանչեսթեր Սիթիին» և դուրս մնացին մրցաշարից։

«Սա ծանր պարտություն է «Ռեալի» համար. Կարծում եմ՝ Անչելոտտին հիմա մտածում է Բրազիլիայի հավաքականի առաջարկի մասին։

Սա լավ ընտրություն է նրա համար։ Եթե ​​Կառլոն ցանկանում է կարիերան ավարտել այնպիսի հաղթանակով, ինչպիսին է Աշխարհի առաջնությունում հաղթանակը, ապա դա լավ հնարավորություն է նրա համար»,- ասել է Կապելոն:

Հիշեցնենք, որ Անչելոտիի Մադրիդի «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2024 թվականի ամառ։