Սերխիո Ռամոսը պատրաստ է վերադառնալ հայրենիք

Պաշտպան Սերխիո Ռամոսը կլքի ՊՍԺ-ն այս մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է TodoFichaes-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 37-ամյա ֆուտբոլիստը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վերադառնալ «Սևիլիա»։ Կողմերն այս պահին բանակցություններ են վարում։

Ֆուտբոլիստը համաձայն է աշխատավարձի կրճատմանը. Փորձառու պաշտպանի ընտանիքը ցանկանում է վերադառնալ Իսպանիա, ուստի պաշտպանը դեմ չէ վերադառնալ հայրենիք:

Պաշտպանը «Սևիլիայում» խաղացել է 2002-ից 2005 թվականներին, որից հետո տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», որտեղ անցկացրել է 16 տարի։