«Մանչեսթեր Յունայթեդի» առանցքային երկու ֆուտբոլիստ վերադարձել է ընդհանուր խումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը և կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը ապաքինվել են վնասվածքներից և վերադարձել մարզումներին ընդհանուր խմբում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ռեշֆորդը վնասվածքի պատճառով չի մասնակցել ԱՊԼ-ի 36-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ շաբաթ օրը կայացած հանդիպմանը (2:0): Մաքթոմինեյը չի խաղացել ապրիլի 8-ից:

Երկու ֆուտբոլիստներն էլ կկարողանան մասնակցել մայիսի 20-ին կայանալիք «Բորնմութի» հետ 37-րդ տուրի հանդիպմանը։