«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը և կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը ապաքինվել են վնասվածքներից և վերադարձել մարզումներին ընդհանուր խմբում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռեշֆորդը վնասվածքի պատճառով չի մասնակցել ԱՊԼ-ի 36-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ շաբաթ օրը կայացած հանդիպմանը (2:0): Մաքթոմինեյը չի խաղացել ապրիլի 8-ից:
Երկու ֆուտբոլիստներն էլ կկարողանան մասնակցել մայիսի 20-ին կայանալիք «Բորնմութի» հետ 37-րդ տուրի հանդիպմանը։