Բուկայո Սական պատմել է իր կարիերայի մեկնարկի մասին

«Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական խոսել է այն մասին, թե ինչպես է սկսել խաղալ ֆուտբոլ՝ խոստովանելով, որ ինքը չուներ կուռք, որը ոգեշնչել է իրեն ֆուտբոլ խաղալ:

«Տարիքի հետ ավելի ու ավելի էի սիրահարվում ֆուտբոլին: Ես ոչ միայն խաղացել եմ, այլև դիտել եմ ֆուտբոլ: Այդ ժամանակ սկսեցի սիրել Ռոնալդուին:

Իմ տարիքում շատերն էին սիրում Կրիշտիանուին, փորձում կրկնել նրա հարվածները՝ հատկապես տուգանային հարվածներից»,- ասել է Սական: