Մադրիդի «Ատլետիկոն» գտել է Յան Օբլակի փոխարինողին

Յան Օբլակի առողջական խնդիրների ֆոնին «Ատլետիկոն» մտածում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր դարպասապահ ձեռք բերելու մասին։

Մադրիդյան ակումբի թիրախը Կեյլոր Նավասն է, հայտնում է TodoFichaes-ը: Ակումբն արդեն կապ է հաստատել 36-ամյա կոստառիկացու շրջապատի հետ և սկսել բանակցությունները։

Նշվում է, որ Նավասը կցանկանար վերադառնալ Մադրիդ, որտեղ տուն ունի (դարպասապահը նախկինում հանդես է եկել «Ռեալում»):

Կեյլոր Նավասը ներկայումս վարձավճարով խաղում է «Նոթինգհեմ Ֆորեստում»: Մրցաշրջանի ավարտին կոստառիկացին պետք է վերադառնա ՊՍԺ։

Փարիզում Նավասի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը: