Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսն արձագանքել է «Ինտերի» Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալուն՝ խոսելով նաև Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Ամբողջ երկիրը հպարտ է նրա խաղով և արդյունքներով։ Ցավալի է, որ նա երեկ վնասվածք է ստացել։ Հուսով եմ Հենրիխը կխաղա եզրափակչում։
Սա շատ ու շատ մեծ ձեռքբերում է ողջ հայ ժողովրդի համար։ Մխիթարյանն արդեն շատ բան է արել իր երկրի համար, և եթե նա հաղթի Չեմպիոնների Լիգայում, շատ ավելի լավ կլինի։
Եզրափակիչները մեկ խաղից են լինում, և միշտ չէ, որ ֆավորիտն է հաղթում։ Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել:
Ինքս դիտում եմ նրա հանդիպումները և երկրպագում եմ Հենրիխին: Նա միանշանակ հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է»,- Օզբիլիսի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։