Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի եզրափակիչ խաղում «Շիրակը» տանը ընդունեց Երևանի «Արարատ-Արմենիային»:
Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով հօգուտ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների:
Գոլեր հեղինակեցին Ուիլֆրիդ Եզան և Գևորգ Ղազարյանը:
Այսպիսով՝ 32-րդ տուրից հետո «Արարատ-Արմենիան» վաստակած 69 միավորով երրորդն է, իսկ «Շիրակը» 33 միավորով 6-րդը:
Հայաստանի Պրեմիեր Լիգա
«Շիրակ» – «Արարատ – Արմենիա» 0:2 (0:1)
0:1 Ուիլֆրիդ Էզա (21)
0:2 Գևորգ Ղազարյան (90)