Յունուս Մուսան կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Վալենսիայի» կիսապաշտպան Յունուս Մուսան կարող է տեղափոխվել ԱՊԼ։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail- ը, լոնդոնյան «Վեսթ Հեմը» ցանկանում է 20-ամյա ամերիկացի ֆուտբոլիստին շահավետ պայմանագիր առաջարկել։

Ֆուտբոլիստի համար պայքարում «մրճահարները» ստիպված կլինեն մրցակցել «Արսենալի» և «Լիվերպուլի» հետ: Պոտենցիալ գործարքը կարող է արժենալ 22 մլն եվրո։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մուսան անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։

Յունուսի աշխատանքային պայմանագիրը «չղջիկների» հետ հաշվարկված է մինչեւ 2026 թվականի կեսերը։