Իտալական «Միլանը» կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին, հայտնում է Sport Italia-ն:
Ակումբի նախագահը դժգոհ է մարզչի աշխատանքից ու փոխարինող է փնտրում նրա համար: Միլանյան ակումբը կարող է գլխավորել իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն է, ով վերջերս հեռացավ Լոնդոնի «Թոթենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Ստեֆանո Պիոլին «Միլանը» գլխավորում է 2019 թվականից և 2021/22 մրցաշրջանում հռչակվել է երկրի չեմպիոն: