Ռաֆայել Լեաու. «Իմ նպատակը Չեմպիոնների Լիգայում հաղթելն ու «Ոսկե գնդակը» ստանալն է»

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն խոսել է ապագայի իր նպատակների ու ծրագրերի մասին.

Ֆուտբոլային տեսանկյունից իմ նպատակը Չեմպիոնների Լիգայում հաղթելն ու «Ոսկե գնդակը» ստանալն է։ Որտե՞ղ կցանկանայի խաղալ ապագայում:

Անգլիայի Պրեմիեր Լիգայում. Կարծում եմ՝ յուրաքանչյուրը կցանկանար խաղալ Անգլիայում, քանի որ ԱՊԼ-ն շատ մրցունակ առաջնություն է։

Լեաուն «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից։ 23-ամյա պորտուգալացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Լեաուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: