«Արսենալը» պատրաստվում է մեծ տրանսֆերային արշավի: Այս մասին հայտնի է դարձել The Times-ի լրագրողներին։ Աղբյուրի համաձայն՝ «զինագործների» սեփականատերերը կազմն ուժեղացնելու համար պատրաստ են ծախսել ավելի քան 200 միլիոն եվրո։
Լոնդոնյան ակումբի հիմնական տրանսֆերային թիրախներն են Դեկլան Ռայսը (Վեսթ Հեմ) և Մոյսես Կայսեդոն (Բրայթոն):
Անգլիական Պրեմիեր Լիգայում անցկացրած 36 հանդիպումներից հետո «Արսենալը» վաստակել է 81 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ Միկել Արտետայի սաները չորս միավորով հետ են մնում առաջատար «Մանչեսթեր Սիթիից»: