Կատալոնական «Բարսելոնան» պահանջ կներկայացնի Լա Լիգային

Կատալոնական «Բարսելոնան» լրջորեն պատրաստվում է թիմի պատմության լավագույն ռմբարկու Լիոնել Մեսսիի վերադարձին։

Ինչպես հաղորդում է Sport-ը, եթե Լա Լիգան հաստատի ակումբի մշակած վերադարձի պլանը, ապա կատալոնական ակումբը գրավոր երաշխիք կխնդրի առաջնության ղեկավարությունից։

Միայն որոշակի փաստաթուղթ ստանալուց հետո «Բարսելոնան» բանակցություններ կսկսի Մեսսիի հետ, ով պատրաստ է վերադառնալ «Քամպ Նոու»։

Հիշեցնենք, որ մրցաշրջանի վերջում Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է, ինչը նրան հնարավորություն է տալիս նոր թիմին միանալ ազատ գործակալի կարգավիճակով։