Արսեն Վենգեր. «Ես զգացի, որ կարող եմ այնտեղ թողնել իմ ժառանգությունը»

«Արսենալի» լեգենդար մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, թե ինչ առաջարկներ է մերժել իր կարիերայի ընթացքում։

«Ես առաջարկներ ունեի ՊՍԺ-ից, «Ռեալից» և «Յուվենթուսից», բայց մերժեցի դրանք։ Նաև չեմ աշխատել Ֆրանսիայի եւ Անգլիայի հավաքականների հետ։

Ես արեցի այն, ինչ այդ պահին ինձ համար կարևոր էր։ Իմ առաջնահերթությունը «Արսենալում» աշխատելն էր. Ես զգացի, որ կարող եմ այնտեղ թողնել իմ ժառանգությունը»,- ասել է ֆրանսիացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Վենգերը «զինագործների» գլխավոր մարզիչն է եղել 1996-ից 2018 թվականներին։ Ֆրանսիացու գլխավորությամբ լոնդոնյան ակումբը երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։