«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է «Բրայթոնից» կրած (0։3) հաշվով պարտությունը։
«Մեկ շաբաթ առաջ ես կանգնեցի այստեղ և հպարտ էի ինձ զգում, իսկ այսօր մենք պետք է ներողություն խնդրենք խաղի համար: Դա անընդունելի էր։ Մաթեմատիկորեն առաջնությունը դեռ հնարավոր է հաղթել, բայց այսօր դրա մասին մտածելն անհնար է։
Մենք սպասում էինք նման խաղի։ Առաջին խաղակեսում գիտեինք, թե ինչպես են նրանք խաղալու, բայց երկրորդ գոլը բաց թողնելուց հետո չգիտեինք, թե ինչպես պատասխանել։
Պետք է ավելի ագրեսիվ խաղայինք։ Նրանք լավ օգտագործեցին տարածությունը և պատժեցին մեզ։ Ես միշտ կպաշտպանեմ իմ ֆուտբոլիստներին, ուստի դա իմ մեղքն է: Տանը նման պարտությունից հետո մենք պետք է նախ վերլուծենք ինքներս մեզ՝ նախքան ուրիշի մասին խոսելը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն: