Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի ավագ Մատս Հումելսի հետ։ 34-ամյա պաշտպանի պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։
Կողմերը դեռ չեն կարողացել համաձայնության գալ նոր համաձայնագրի շուրջ, սակայն «Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստիան Կելը հայտարարել է Հումելսի հետ պայմանագիրը երկարաձգելու ակումբի մտադրության մասին.
«Մենք ցանկանում ենք թիմում պահել Մատսին, նա գիտի դա: Կարող եմ ասել, որ նա նույնպես ցանկանում է մնալ: Նա մտածում է այդ մասին, քանի որ կյանքի նոր փուլում է, և մենք դա շատ լավ հասկանում ենք։
Այնուամենայնիվ, ակումբում բոլորը ցանկանում են, որպեսզի նա մնա մեզ հետ»,- Կելի խոսքերն է մեջբերում GGFN-ը։