«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը պատրաստվում է ամռանը հեռանալ լոնդոնյան ակումբից, հայտնում է Mail-ը:
Ըստ աղբյուրի՝ 29-ամյա խորվաթի տրանսֆերի գնման գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Սիթին» է։
Նշվում է, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հիացած է ֆուտբոլիստի տաղանդով։
Կովաչիչի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «ազնվականների» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Կովաչիչը «Չելսիի» գույները պաշտպանում է 2018 թվականից՝ լոնդոնցիների հետ կարողանալով հաղթել Չեմպիոնների Լիգայում։