Լուկա Դինը նվիրական ցանկություն ունի

«Աստոն Վիլլայի» պաշտպան Լուկա Դինը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում խաղալ Չեմպիոնների Լիգայում։ Ինչպես հաղորդում է Sport Witness-ը, ֆրանսիացին կցանկանար միանալ մի ակումբի, որն այս ամառ կխաղա Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում:

Դինը հասկանում է, որ «Ասթոն Վիլլայում» իր օրերը հաշված են: Ունայ Էմերիի ղեկավարությամբ ֆուտբոլիստի խաղաժամանակը հասցվել է նվազագույնի:

Հիշեցնենք, որ Դինը միացել է բիրմինգհեմյան ակումբին 2022 թվականի հունվարին՝ «Էվերթոնից»:

Նախկինում ֆրանսիացին հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Ռոման», ՊՍԺ-ն և «Բարսելոնան»