Լոնդոնի «Չելսին» նոր դարպասապահ է փնտրում

Արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ով կարող է գլխավորել «Չելսին», նոր դարպասապահի հետ պայմանագրի կնքումը կդարձնի ամառային տրանսֆերային պատուհանի ամենամեծ մարտահրավերներից մեկը, հայտնում է Football Insider-ը:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները կազմել են երեք դարպասապահներից բաղկացած  շորթ-լիստ, որոնցից մեկի հետ կփորձեն պայմանագիր կնքել ամռանը։

Դրանում ընդգրկված են Էմիլիանո Մարտինեսը («Ասթոն Վիլա»), Անդրե Օնանան («Ինտեր») և Դավիդ Ռայան («Բրենտֆորդ»):

«Չելսիի» հիմնական դարպասապահն այս մրցաշրջանում Կեպա Արիսաբալագան է։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ բաց թողնելով 39 գոլ: