«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեն որոշել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որը կորեացուն շատ շահավետ պայմանագիր է առաջարկում։
Այս մասին հայտնում է Il Mattino-ի նեապոլիտանական հրատարակությունը։
Հիշեցնենք, որ Կիմ Մին Ջեն ամռանը հասանելի կլինի տրանսֆերային շուկայում՝ 40 միլիոն եվրոյի դիմաց:
«Նապոլին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը պաշտպանի հետ սակայն կորեացին դժվար թե գնա նման քայլի։
Կիմ Մին Ջեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»։
Պաշտպանը «Նապոլի» է տեղափոխվել անցած ամառ թուրքական «Ֆեներբախչեից», որից հետո իտալական ակումբի հետ հաղթել է Սերիա Ա-ն։