«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն բաց է թողել թիմի չեմպիոնական շքերթը։
Երկուշաբթի օրը «Բարսելոնայի» ֆուտբոլիստները բաց ավտոբուսով շրջել են քաղաքի փողոցներով դեպի «Քամպ Նոու» մարզադաշտ, որտեղ տոնել են չեմպիոնությունը երկրպագուների հետ:
Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ավելի վաղ հայտարարել էր, որ տոնակատարությանը հրավիրվելու է կարիերան ավարտած Պիկեն։
Սակայն, ըստ Mundo Deportivo-ի, Պիկեն չի ժամանել «Քամպ Նոու»:
Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերին Պիկեն հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու և կարիերան ավարտելու մասին։
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա պաշտպանը Լա Լիգայում անցկացրել է 6 հանդիպում: