«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին հերքել է լուրերն այն մասին, որ կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 18-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և Պրեմիեր Լիգայի մի շարք այլ ակումբներ։
«Ես նվաճեցի Լա Լիգայի իմ առաջին տիտղոսը, «Բարսելոնան» իմ երազանքի ակումբն է։ Հուսով եմ, որ այս թիմի հետ ինձ դեռ շատ հաղթանակներ են սպասվում»,- Գավիի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։