Ֆրենկի դե Յոնգ. «Ամբողջ մրցաշրջանի ընթացքում մենք կայուն էինք և շատ լավ գործեցինք»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կիսվել է իր հույզերով Իսպանիայի առաջնությունում իր թիմի հաղթանակից հետո։

«Շատ ուրախ եմ, մենք այս տիտղոսը նվաճեցինք։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում մենք կայուն էինք և շատ լավ գործեցինք:

Ցավոք սրտի, մեզ չհաջողվեց լավ հանդես գալ եվրոպական ասպարեզում, բայց հաղթեցինք Սուպերգավաթը և Իսպանիայի առաջնությունը։ Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանը կարելի է լավ համարել»,- ասել է դե Յոնգը հետխաղյա հարցազրույցում։

Նշենք, որ դերբիում «Էսպանյոլին» հաղթելուց հետո կատալոնացիներն նվաճեցին Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը՝ 2019 թվականից ի վեր։