Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է Ֆերան Տորեսի ապագայի մասին

Կատալոնական «Բարսելոնան» վճռական է տրամադրված բաժանվել թիմի հարձակվող Ֆերան Տորեսից՝ չնայած անձամբ՝ Ֆերանը ցանկանում է մնալ «կապտանռնագույնների» ճամբարում։

Այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Տորեսը «Բարսելոնա» է տեղափոխվել համեմատաբար վերջերս՝ 2022 թվականի հունվարին։

Տորեսի ծառայություններով նախկինում հետաքրքրվում էր «Աստոն Վիլան»։ Իսպանացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում արդեն խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում, որտեղ դարձել է երկրի չեմպիոն։