«Էսպանյոլի» գործադիր տնօրենը ներողություն է խնդրել երկրպագուների պահվածքի համար

«Էսպանյոլի» գործադիր տնօրեն Մաո Յեն ներողություն է խնդրել «Բարսելոնայի» հետ կայացած խաղից հետո երկրպագուների պահվածքի համար։

«Մենք ցանկանում ենք ներողություն խնդրել ֆուտբոլային աշխարհից այս իրադարձությունների համար: Նրանք, ովքեր ցատկել են խաղադաշտ, չեն համապատասխանում «Էսպանյոլի» չափանիշներին: Նրանք հեռու են նրանցից։ Նրանք մեր ակումբի հետ կապ չունեն։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի արմատախիլ անենք նման իրավիճակը։ Դա պարզապես չի կարող լինել մեր մարզադաշտում։

Ակումբը միշտ ձեռնարկել է անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։ Հարկավոր կլինի հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել և շտկել բոլոր թերությունները։

Պարզապես պետք է պայքարել մինչև վերջ։ Մենք հասկանում ենք երկրպագուների դժգոհությունը մարզական վատ արդյունքների պատճառով։ Մենք պետք է պայքարենք, քանի դեռ նվազագույն շանս ունենք»,- Մաո Յենի խոսքերը մեջբերում է Movistar-ը։

Նշենք, որ եզրափակիչ սուլիչից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հավաքվել էին խաղադաշտի կենտրոնական հատվածում՝ տոնելու չեմպիոնությունը, որից հետո տանտերերի երկրպագուները վազել են խաղադաշտ և փորձել են հարձակվել ֆուտբոլիստների վրա, սակայն նրանք արագ լքել են խաղադաշտը։

«Էսպանյոլը» 31 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը։