«Լիոնի» պաշտպան Դեյան Լովրենն Ալեքսանդր Լյակազետին համեմատել է Կիլիան Մբապպեի հետ։
«Ես չեմ զարմանում։ Ես բազմիցս խաղացել եմ Լակազետի դեմ, երբ նա «Արսենալում» էր։ Սա հաղթողի մտածելակերպով տղա է, նման ֆուտբոլիստները քիչ են։
Մեր թիմում չկա Մեսսի, ով փոխանցումներ է կատարում Մբապպեին, բայց դրա հետ մեկտեղ Լյակազետը մի փոքր ավելի շատ է գոլի հեղինակ դառնում, քան Մբապպեն։ Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե մենք ունենայինք Մեսսի»,- Լովրենի խոսքերը մեջբերում է Foot Mercato-ն։