«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը վստահեցրել է, որ երբեք չի զղջացել կատալոնական թիմ տեղափոխվելու համար։
Հիշեցնենք, որ իր դեբյուտային մրցաշրջանում դանիացին հաղթեց Իսպանիայի առաջնությունում ու Սուպերգավաթում։
«Ես երբեք չեմ զղջացել, որ տեղափոխվել եմ «Բարսելոնա». Թիմի հետ իմ անցկացրած առաջին օրը ես չստեցի, երբ ասացի, որ երազանքս իրականացավ»,- ասել է Քրիստենսենը կատալոնական դերբիում «Էսպանյոլին» հաղթելուց հետո տված հարցազրույցում։
Իր կարիերայի նախորդ տարիներին Քրիստենսենը խաղացել է այնպիսի թիմերում, ինչպիսիք են Մենխենգլադբախի «Բորուսիան» և Լոնդոնի «Չելսին»,