«Բրենթֆորդի» դարպասապահ Դեյվիդ Ռայան կարող է կարիերան շարունակել «Թոթենհեմում»։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբը դիտարկում է իսպանացուն որպես Ուգո Լյորիսին փոխարինելու թեկնածու, ով այս ամառ կլքի ակումբը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի վետերանը լավ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից։
Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը «Բրենտֆորդի» կազմում անցկացրել է 36 հանդիպում և բաց թողել 46 գոլ։