«Չելսին» վեց հանդիպում անընդմեջ չի հաղթել մրցակցին «Սթեմֆորդ Բրիջում»:
Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի խաղում «Չելսին» ոչ–ոքի խաղաց «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ (2:2):
Այսպիսով, «Չելսին» 28 տարվա մեջ առաջին անգամ չի կարողանում հաղթել վեց տնային հանդիպում անընդմեջ։
Նշենք, որ «Չելսին» 40 միավորով 11-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։