Ալվարո Մորատան կարող է տեղափոխվել Իտալիա

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է տեղափոխվել «Միլան», հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով, ով Ա Սերիայում խաղալու փորձ ունի։

Մորատան «Յուվենտուսի» կազմում խաղացել է երկու անգամ՝ 2014-ից 2016 թվականներին և 2020-ից 2022 թվականներին։

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա իսպանացին «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: