«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսը։ Բոլոր փաստաթղթերը վերջնական են։ Շուտով պաշտոնական հայտարարություն կլինի։
Նոր պայմանագրում նախատեսված է 175 միլիոն եվրո ազատման կետ։ Նրա աշխատավարձը կկազմի 5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում` գումարած բոնուսներ։