ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին այս ամառ կարող է հեռանալ փարիզյան թիմից։
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, 24-ամյա մարոկկացին, ով Իսպանիայի քաղաքացիություն ունի, կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», որի սանն է։
Մարոկկացի պաշտպանի գործող պայմանագիրը փարիզեցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: